ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հանդիպման վերաբերյալ 12 նոյեմբերի 2007թ.

12 նոյեմբերի, 2007

Ս. թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների ռազմաքաղաքական ոլորտում գործակցության բարձր մակարդակի վերաբերյալ, եւ ընդգծեց փոխադարձ այցերի եւ ռազմական ոլորտում ստորագրված համաձայնագրերի կարեւորությունը:



Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարը նշեց, որ այցի հիմնական նպատակն է ռազմաուսումնական, խաղաղապահության, պաշտպանության ոլորտի բարեփոխումների քննարկումը: Պրն. Օլեկասն ընդգծեց Լիտվայի պատրաստակամությունը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում լիտվական փորձի փոխանցման ու գործնական օժանդակության տրամադրման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրները, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Տպել էջը