ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հանդիպման վերաբերյալ 05 նոյեմբերի 2007թ.

05 նոյեմբերի, 2007

Ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեցերկօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին:

Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` նախարար Օսկանյանը նշեց, որ այցը պատեհ առիթ է անդրադառնալ Հայաստան-ԵԽ գործակցությանն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը:



Զրուցակիցներն անդրադարձան մայիսին անցկացված խորհրդարանի ընտրությանն ու գալիք նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացին եւ կարեւորեցին ԵԽ աջակցությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի մշակման, ընտրական օրենսդրության ու ընտրությունների բարելավման ուղղությամբ:

Վարդան Օսկանյանը հյուրի հետ քննարկեց Հայաստանում ու Ադրբեջանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով առաջարկվող փաստահավաք առաքելություն իրականացնելու հարցը եւ մեկ անգամ եւս վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը::

Կողմերն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, հիմնախնդրի լուծման հեռանկարին, եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի մամլո ասուլիսի ձայնագրությունը կարող եք լսել այստեղ:

Real Audio format (4.6 MB)   | WMA player format (4.51 MB)

Տպել էջը