ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հանդիպման վերաբերյալ

11 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 11-ին աշխատանքային ճաշի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հանդիպումը: Վերջինս Հայաստանում է գտնվում Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ծրագրի իրագործման ընթացքի եւ հետագա անելիքների վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները:

Տպել էջը