ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ

23 մարտի, 2007

Ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ:

Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր ԵՄ նախագահող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը:

Տպել էջը