ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին

31 հունվարի, 2020

Հարց. Տիկին Նաղդալյան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Ձեր մեկնաբանության մեջ նշել եք, որ նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը:

Պատասխան. Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ:

Տպել էջը