ՀՀ տարածք մուտքի սահմանափակման վերաբերյալ

18 մարտի, 2020

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակային լարված իրավիճակից` մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կողմից կայացվել է որոշում արգելելու ստորև ներկայացված 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք.

  1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  2. Իրանի Իսլամական Հանրապետություն
  3. Հարավային Կորեա
  4. Ճապոնիա
  5. Իտալիա
  6. Իսպանիա
  7. Ֆրանսիա
  8. Գերմանիա
  9. Շվեյցարիա
  10. Դանիա
  11. Ավստրիա
  12. Բելգիա
  13. Նորվեգիա
  14. Շվեդիա
  15. Նիդերլանդներ
  16. Միացյալ Թագավորություն

Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային, իսկ մնացած 15 երկրներից վերադարձողների համար` 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և ԱԳՆ հետ:

Տպել էջը