Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ. Տարեկան հավատարմագրում
24 Նոյեմբերի, 2026Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2027թ. հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցների համար ԱԳՄԱՆ տարեկան հավատարմագրման գործընթացը: Հավատարմագրման կարգը հասանելի է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/accreditation/:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող 2-ական լրագրող, լուսանկարիչ և տեսաձայնագրման օպերատոր։
Տարեկան հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 12-ը: Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: