Գերմանիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստանը

17 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

***

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ ժ. 14:00, իսկ մամուլի ասուլիսը՝ ժ. 14:20-ին:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՄԱՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև նոյեմբերի 18-ը ժ. 10:00՝ համապատասխան նամակ ուղարկելով [email protected] էլ. հասցեին, իսկ նոյեմբերի 18-ին ԱԳՄԱՆ-ում լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ:

Տպել էջը