Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի այցը Հայաստան
27 Հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։
ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը:
***
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին ժ. 10:30, որին կհաջորդի փաստաթղթի ստորագրում: Մամուլի ասուլիսի մեկնարկը նախատեսված է ժ. 12:00-ին:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՄԱՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հոկտեմբերի 27-ը ժ. 19:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ հոկտեմբերի 28-ին ԱԳՄԱՆ-ում լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ: