ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին
22 Հոկտեմբերի, 2026ՀՀ կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։
Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջացառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։
- Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։
- Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։
- Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։
- Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։
- Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։
Մրցույթի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝
- Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։
- Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։
- Գործնական իրավիճակային առաջադրանք։
- Կառուցվածքային հարցազրույց։
- Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։
Դիմելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։
- Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։
- Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։
- Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։
Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ talent@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։
Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։