ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

14 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: 

***

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին ժ. 09:00, իսկ մամուլի ասուլիսը՝ ժ. 10:00-ին:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՄԱՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: 

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հոկտեմբերի 14-ը ժ. 17:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ հոկտեմբերի 15-ին ԱԳՄԱՆ-ում լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ:

Տպել էջը