«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանն ԱԳՄԱՆ մասնակցության վերաբերյալ

22 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը կմասնակցի Երևանի պետական համալսարանում կայանալիք «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը: ՀՀ ԱԳՄԱ նախարարության տաղավարի այցելուներին կներկայացվեն նախարարության գործունեությունը, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառելու և ԱԳՄԱՆ համակարգ ընդունվելու հնարավորությունները։ 

Էքսպոյի ընթացքում նախատեսվում է նաև նախապես գրանցված մասնակիցների առցանց հանդիպումներ արտերկրում ՀՀ դեսպանների հետ. մասնակիցները հնարավորություն կունենան դեսպաններին ուղղելու իրենց հետաքրքրող հարց՝ մասնագիտական ուղու, դիվանագիտական ծառայության և ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

ՀՀ դեսպանների հետ առցանց հանդիպման համար կարող եք գրանցվել այստեղ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdh6I5QNokrtX78uuckgSbXkg77qVkO4ND8o35qZ2CISjVoDQ/viewform?usp=header

Սպասում ենք բոլորին սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00–17:30 Ալեք Մանուկյան 1 հասցեում: 

Տպել էջը