ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան
25 Մայիսի, 2026Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կմեկնարկի ժ. 15:25-ին, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այնուհետև Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով (ԶԼՄ-ների կողմից հարցերի հնարավորությունը՝ կախված ժամանակից):
Հանդիպումը լուսաբանելու համար «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական սրահ են հրավիրվում ԱԳՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև մայիսի 25-ը ժ. 17:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ մայիսի 26-ին օդանավակայանում լինել 14:15-ին:
Նշված ժամկետից ուշ ներկայացվող հայտերը չեն դիտարկվի: