Լիտվայի ԱԳ նախարարի այցը Հայաստան

18 Մայիսի, 2026

Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը:

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:



ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 10:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով: 

11:05-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 11:20-ին Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: 

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: 

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև մայիսի 18-ը ժ. 17:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ մայիսի 19-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:

Տպել էջը