ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

17 Ապրիլի, 2026
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել առաջին անգամ Երևանում 2026թ․-ի մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, հրավիրվում են ներկայացնելու կարճաժամկետ հավատարմագրման հայտեր հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/accreditation/: Մուտքը գագաթնաժողովի անցկացման վայր հասանելի կլինի բացառապես վավեր հավատարմագրման քարտի առկայության դեպքում։

Հավատարմագրման կարգ

  1. Հավատարմագրման հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. ապրիլի 27-ն է՝ ժամը 23:59-ը: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
  2. Խնդրում ենք հավատարմագրման նամակում հստակ նշել, որ հայտը վերաբերում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին:

Հավատարմագրման քարտերի ստացման վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ: ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչները միջոցառումից մի քանի օր առաջ կստանան տեղեկատվություն՝ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի լոգիստիկ հարցերի վերաբերյալ:

Տպել էջը