Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան
08 Ապրիլի, 2026Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 11:50-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով:
12:40-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 12:55-ին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև ապրիլի 9-ը ժ. 17:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ ապրիլի 10-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: