Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

08 Ապրիլի, 2026

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: 

Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: 

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ապրիլի 9-ին ժ. 14:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 14:30): 

Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են մասնակցելու միայն ԱԳՆ 2026թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները (օպերատորներ և լուսանկարիչներ)՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ԱԳՆ-ում լինել նշված ժամից 20 րոպե առաջ:

Տպել էջը