Ի գիտություն ՔՀԿ-ների
31 Մարտի, 2026Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 11-րդ կետը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է արտաքին քաղաքականությանն առնչվող ոլորտներում գործունեություն ծավալող և շահագրգիռ քաղաքական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ԱԳՆ բյուջետային հայտի շուրջ քննարկումներին:
Շահագրգիռ ՔՀԿ-ները մասնակցության համար իրենց հայտերը կարող են ուղարկել press@mfa.am էլ. հասցեին մինչև ս.թ. մայիսի 15-ը ներառյալ, իսկ քննարկումը տեղի կունենա մայիսի 22-ին ժամը 15:00-ին: