ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրենի տեղակալի թափուր մրցույթ
30 Հունվարի, 2026ՄԱԿ Քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենի՝ ծրագրերի հարցերով տեղակալի (Deputy Executive Director (Programme) of the United Nations Population Fund) թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ:
Գործադիր տնօրենի տեղակալը պատասխանատու է, մասնավորապես՝ UNFPA-ի ռազմավարական առաջնորդության, ծրագրերի մշակման և իրականացման, գործընկերությունների զարգացման և ռեսուրսների ներգրավման համար։ Թեկնածուների հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026թ․ փետրվարի 16-ը:
Հավելյալ տեղեկատվությունը թափուր հաստիքի վերաբերյալ կարող եք գտնել հետևյալ հղումով: