ՄԱԿ մշտական և/կամ ՄԱԿ հումանիտար համակարգողների ռեզերվի (RC/HC Talent Pipeline) համալրում

30 Հունվարի, 2026

ՄԱԿ զարգացման համակարգի (UN Development Coordination Office (UNDCO) և ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակները (Office for the Coordination of Humanitarian Affairs (OCHA) շրջանառել են ՄԱԿ մշտական և/կամ ՄԱԿ հումանիտար համակարգողների ռեզերվի (RC/HC Talent Pipeline) համալրման վերաբերյալ հայտարարություն, ինչը նպատակ ունի ընդլայնել և դիվերսիֆիկացնել մշտական և/կամ հումանիտար համակարգողների որակավորված թեկնածուների շրջանակը:

RC/HC Talent Pipeline-ի ընտրությունը մրցակցային գործընթաց է, որը հաղթահարած թեկնածուները համապատասխան վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո կարող են հետագայում դիմել մշտական համակարգողների գնահատման կենտրոն (Resident Coordinator Assessment Centre (RCAC)՝ ՄԱԿ մշտական և/կամ հումանիտար համակարգողի պաշտոնում նշանակվելու համար:

RC/HC Talent Pipeline-ի դիմումների հարթակը բաց է մինչև սթ փետրվարի 12-ը։

Տպել էջը