Ֆինլանդիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան
13 Հոկտեմբերի, 2025
Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 10:30-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Հանդիպման արդյունքներով ժ. 11:45-ին Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հոկտեմբերի 13-ը ժ. 17:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ հոկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: