Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան
28 Հունիսի, 2025
Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը կմեկնարկի ժ. 10:30-ին:
11:35-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն:
ՀՀ ԱԳՆ-ում կմեկնարկեն անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները:
Հանդիպման արդյունքներով ժ. 12:30-ին Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հունիսի 29-ը ժ. 16:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ հունիսի 30-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: