Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

20 Մայիսի, 2025
Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

Մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Մայիսի 21-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի  ժ. 09:50-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:

11:00-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 11:20-ին Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև մայիսի 20-ը ժ. 16:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ մայիսի 21-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:

Տպել էջը