Ի գիտություն լրատվամիջոցների. 2025թ. մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողով

13 Մայիսի, 2025
Ի գիտություն լրատվամիջոցների. 2025թ. մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողով

Մայիսի 26-ից 27-ը «Seven Visions» (Դվին) համալիրում (հասցե՝ Պարոնյան 40) կանցկացվի «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:

Լուսաբանման ենթակա պաշտոնական հատվածը մեկնարկելու է մայիսի 26-ին, ուստի լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև մայիսի 21-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/iGqdm5A2rAE2yJC58:

«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում` ուղիղ հեռարձակմամբ:

Մամուլի կենտրոնը հագեցած է տեսաձայնային սարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ:

«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի սոցիալական հարթակներին՝

X: https://x.com/YerevanDialogue 

Facebook: https://www.facebook.com/YerevanDialogue/ 

Instagram: https://www.instagram.com/yerevandialogue?igsh=MWt3eHFyMWx1cjhsMg== 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն․

հեռ.՝ +374 60 620 205/201

Տպել էջը