-
Հայ երիտասարդ գինեգործների ուսումնական այց Ավստրիայի գինեգործական շրջաններ01 Հունիսի, 2012
Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` 12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) մասնակցեցին 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:
-
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 122-րդ նստաշրջան23 Մայիսի, 2012
Ապրիլի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:
-
«Ժխտում» պիեսի պրեմիերան Մոնրեալում16 Մարտի, 2012
Մարտի 16-ին ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում մեկնարկեց «Ժխտում» (State of Denial) պիեսի պրեմիերան, որը ցուցադրվելու է մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը, շաբաթը հինգ օր:
-
Դրոշմանիշի շնորհանդես Վիեննայի Մխիթարյան միաբանությունում12 Մայիսի, 2011
Վիեննայի Մխիթարյան միաբանությունում մայիսի 12-ին կայացել է 200-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված «200 տարի-Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշի շնորհանդեսը: Դրոշմանիշը տպագրվել է Ավստրիական փոստի կողմից 1 մլն տպաքանակով:
-
ՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ07 Ապրիլի, 2011
Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների
-
ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում Հայաստանի զեկույցի քննարկմանը եւ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստճան քննարկումներին02 Մարտի, 2011
Փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին Ժնեւում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր 78-րդ նստաշրջանում քննարկեց Հայաստանի 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցը:
-
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչին01 Հոկտեմբերի, 2010
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
-
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ15 Սեպտեմբերի, 2010
Ս. թ. սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին12 Մայիսի, 2010
Մայիսի 12-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ`ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ06 Ապրիլի, 2010
Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորություն