Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 122-րդ նստաշրջան

23 մայիսի, 2012

Ապրիլի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:

Քննարկումների հիմնական թեմաներն էին ԵԽ քաղաքականությունը հարևան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:

Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության և մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով և այդ առնչությամբ կոչ արեց Եվրոպայի խորհրդին և անդամ երկրներին հետևողական քայլեր ձեռնարկել նման դրսևորումները բացառելու և դատապարտելու ուղղությամբ:

Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների Կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը:

Տպել էջը