ՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 ապրիլի, 2011

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 121 որոշման**` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. 

- Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 8 տարվա, որից առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները)

- Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի վարիչ (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 8 տարվա, որից առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները)

- Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի 1-ին քարտուղար (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 6 տարվա համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները, գերմաներենի իմացությունը պարտադիր է)

- Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման եւ ներպետական իրավունքի բաժնի 1-ին քարտուղար (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 6 տարվա համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները, «իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)

- Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման եւ ներպետական իրավունքի բաժնի 2-րդ քարտուղար (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 3 տարվա համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները, «իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)

- Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի եւ դեպոզիտի բաժնի կցորդ («իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)

- Հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ

- Հյուպատոսական վարչության իրավական բաժնի կցորդ («իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը ցանկալի է)

- «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

- «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ

Բաժնի վարիչի պաշտոնային դրույքաչափը 183 հազար դրամ է:

1-ին քարտուղարի պաշտոնային դրույքաչափը 170 հազար 760 դրամ է:

2-րդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը 158 հազար 520 դրամ է:

3-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը 134 հազար 160 դրամ է:

Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.

- ՀՀ քաղաքացիություն,

- հայերենին եւ առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,

- բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր) ,***

- համակարգչային գիտելիքներ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` գրավոր քննություն ու հարցազրույց, ՀՀ Uահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները եւ լեզուների իմացությունը ստուգելու նպատակով:
 
Գրավոր քննությունն անցկացվելու է ս.թ. մայիսի 6-ին եւ 7-ին ՀՀ ԱԳՆ շենքում (Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 2): Հարցաշարին կարելի է ծանոթանալ www.mfa.am ինտերնետային կայքում:

Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ստանում ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել գրավոր քննության առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
       ա/ դիմում (լրացվում է տեղում),
       բ/ անձնագրի պատճեն,
       գ/ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
       դ/ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման 19-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բժշկական տեղեկանք` ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով` Երեւան քաղաքի թիվ 4 (Մոսկովյան 13) կամ թիվ 8 (Բաղրամյան 51ա) պոլիկլինիկայից կամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից (Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան, Գյուրջյան 10):
        ե/ ինքնակենսագրություն,
        զ/ աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
       է/ զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
       ը/ 4 լուսանկար` 3x4 սմ չափի:

Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտական գիտելիքները եւ գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

Քաղաքացին փաստաթղթերի պատճենները ներկայացնում է բնօրինակների հետ միասին, անձամբ:

Վերը նշված փաստաթղթերի ընդունումը իրականացվելու է աշխատանքային օրերին` ս.թ. ապրիլի 18 - 22-ը, ժ. 10:30-ից մինչեւ 13:00: ****

Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. 54-40-41, 2-70 կամ 3-22:


*«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2001թ. դեկտեմբերի 12-ի թիվ 39 /171/ համարում:
**ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2002թ. մարտի 7-ի թիվ 9 /184/ համարում:
***Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ:
****Տեղեկանքը թույլատրվում է ներկայացնել մինչեւ ս. թ. ապրիլի 28-ը: Հաշվի առնելով բժշկական հետազոտման երկարատեւությունը` խնդրվում է բուժհիմնարկ դիմել նախապես:

Տպել էջը