Դրոշմանիշի շնորհանդես Վիեննայի Մխիթարյան միաբանությունում
12 մայիսի, 2011Վիեննայի Մխիթարյան միաբանությունում մայիսի 12-ին կայացել է 200-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված «200 տարի-Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշի շնորհանդեսը: Դրոշմանիշը տպագրվել է Ավստրիական փոստի կողմից 1 մլն տպաքանակով:
Դրոշմանիշի շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Տ. Հայկազուն Ծայրագույն Վարդապետ Նաջարյանը, Ավստրիայում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս Գոճանյանը ներկայացրել է Մխիթարյան միաբանության պատմությունը, Վիեննայում միաբանության հիմնումը եւ 200-ամյա ուղին: