-
Հայաստանի մշակույթի օրեր Բելառուսում11 Փետրվարի, 2016
Փետրվարի 8-11-ը Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր:
-
ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Ալեքսան Հարությունյանին Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին12 Հունվարի, 2016
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Օբայն քաղաքում04 Նոյեմբերի, 2015
Հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 4-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Օբայն քաղաքի Մարսել Պանյոլի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ուղևորություն դեպի Հայաստան» թեմայով միջոցառումներ:
-
Հայաստանը մասնակցեց «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին04 Նոյեմբերի, 2015
Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:
-
Դեսպան Սմբատյանն այցելեց Հյուսիսային Վեսթֆալիա երկրամաս04 Սեպտեմբերի, 2015
Սեպտեմբերի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի գիմնազիա՝ վերջինիս ղեկավարության հրավերով։
-
Դեսպան Ղազարյանը հանդիպեց Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ14 Հուլիսի, 2015
Հուլիսի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հետ հանդիպում ունեցավ Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ, Նորին Ամենապատվություն Սավայի հետ:
-
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ Բաթումում09 Մայիսի, 2015
Մայիսի 8-ին և 9-ին Բաթումում անցկացվեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ:
-
«Հանդուրժողականությունը հաղթում է ատելությանը» խորագրով բարձրաստիճան համաժողով Բրյուսելում08 Մայիսի, 2015
Մայիսի 8-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակներում Բրյուսելում տեղի ունեցավ «Հանդուրժողականությունը հաղթում է ատելությանը» խորագրով բարձրաստիճան համաժողով:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Արաբական Միացյալ էմիրություններում24 Ապրիլի, 2015
Ապրիլի 23-ին Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ելույթ ունեցան Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի աշակերտները, Աբու Դաբիի երիտասարդական երգչախումբը, ասմունքով հանդես եկավ Ատիս Մուրադյանը, որին հետևեց «Հայկական հուշակոթողների վիճակը Արևմտյան Հայաստանում» տեսաֆիլմի դիտումը։
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Վարշավայում04 Ապրիլի, 2015
Ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: