Հայաստանը մասնակցեց «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին

04 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը, ի շարս մոտ 20 դեսպանությունների, մասնակցում է այս ցուցահանդես-շարքին` ներկայացնելով հայկական արվեստը երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան պատկերասրահի տնօրեն Կարել Ռեյշը, ով շնորհակալություն հայտնեց «Դիվանագիտական ամսագրի» խմբագրությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Վասենարի քաղաքապետ Յան Հեքեման, ով կարևորեց մոտ 20 դեսպանությունների կողմից ավելի քան 50 արվեստագետի գործեր ներկայացնելու և հոլանդական հասարակությանը տարբեր երկրների արվեստին հաղորդակից դարձնելու համար:

Ցուցահանդսի բացման արարողության մասնակիցներին իրենց ուղերձով դիմեցին նաև ցուցահանդես-շարքի մասնակից երկրների`Հայաստանի, Իտալիայի, Էլ-Սալվադորի, Էստոնիայի և Վենեսուելայի դեսպանները: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում կարևորեց տարբեր ժողովուրդների մշակույթի ներկայացումն արվեստի լեզվով, որը թարգմանության կարիք չի զգում և այս ցնցումներով լի աշխարյում համախմբում է գեղեցիկի ու բարու շուրջ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Դելֆտի քաղաքապետ Բաս Ֆերկերկը, դիվանագիտական կորպուսի, հոլանդական արվեստի շրջանակների և ներկայացված երկրների հայանքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը գործում է մեկ շաբաթ` նոյեմբերի 2-ից 8-ը:

 

Տպել էջը