Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ Բաթումում
09 մայիսի, 2015Մայիսի 8-ին և 9-ին Բաթումում անցկացվեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ:
Մայիսի 8-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների ոգեկոչման կարգ, որից հետո Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հոգևոր հովվի և հայ համայնքի անդամների հետ միասին այցելեց Հայրենական Մեծ պատերազմի բաթումահայ վետերաններին` շնորհելով նրանց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության հոբելյանական շնորհակալագրեր և հուշանվերներ: Վետերաններին հանձնվեցին նաև շնորհակալագրեր հայ համայնքի կողմից:
Մայիսի 9-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք կազմակերպվել էին Աջարիայի կառավարության և Բաթումի քաղաքապետարանի կողմից: