-
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին25 Մայիսի, 2020
Ճգնաժամի հենց առաջին օրերից դեսպանությունը՝ մեր բոլոր դեսպանությունների պես, բացեց հատուկ թեժ գիծ՝ ՄԹ-ում և Իռլանդիայում գտնվող մեր քաղաքացիների համար՝ հորդորելով նրանց կապ հաստատել և գրանցվել դեսպանությունում: Մեր կոչին արձագանքեցին հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ և դեսպանության անմիջական միջնորդությամբ կամ խորհրդատվական օժանդակությամբ Հայաստան է վերադարձել ավելի քան 70 ՀՀ քաղաքացի:
-
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին06 Մայիսի, 2020
Առհասարակ համավարակի տարածման և սահմանափակումների մտցման առաջին իսկ պահից ՀՀ դեսպանությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, գործել է և գործում է շուրջօրյա թեժ գիծ, և, կախված հարցի հրատապությունից, մեր քաղաքացիների համար իրականացվում է նաև հյուպատոսական ընդունելություն։
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը և պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին. Մաս 104 Մայիսի, 2020
Մեզ համար թե՛ համավարակից առաջ և թե՛ հիմա առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ ապահովել մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը. մաս 106 Սեպտեմբերի, 2019
Մեր առաջնային նպատակն է մեր գործողություններում հասնել այդ սկզբունքների լիակատար և համալիր գործադրմանը՝ նպատակաուղղված մեր ազգային շահերի արդյունավետ իրականացմանը:
-
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև12 Հունիսի, 2019
Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri):
-
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ21 Մայիսի, 2019
Ժամեր անց ԱԳ նախարարը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լր
-
ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս 3-րդի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը30 Ապրիլի, 2019
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն, անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։
-
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ20 Մարտի, 2019
Մարտի 1-ից Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրում տեղի են ունենալու մոտ 600 միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ` Հայաստանի մարզերում։ Իսկ այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, և համապատասխան միջոցառում է տեղի ունենալու նաև արտաքին գործերի նախարարությունում: Այս օրը նաև լավ առիթ է վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և կարևորելո
-
ՀՀ նախագահի հրամանագիրը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին17 Հունվարի, 2019
Քրիստիան ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):
-
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը13 Նոյեմբերի, 2018
Քննարկումների օրակարգում է եղել նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը, և որոշում է կայացվել հարցին վերստին անդրադառնալ առաջիկա հարմար առիթով, այն է՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀԱՊԿ ձևաչափով գումարմանը: