-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին20 հուլիսի, 2015
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը։
-
Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը Բուենոս Այրեսում18 հուլիսի, 2015
Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը:
-
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև17 հուլիսի, 2015
Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև:
-
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը17 հուլիսի, 2015
Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ:
-
Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին17 հուլիսի, 2015
Հուլիսի 17-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
-
ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը15 հուլիսի, 2015
Նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
-
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև14 հուլիսի, 2015
Հուլիսի 14-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը:
-
Դեսպան Ղազարյանը հանդիպեց Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ14 հուլիսի, 2015
Հուլիսի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հետ հանդիպում ունեցավ Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ, Նորին Ամենապատվություն Սավայի հետ:
-
Հայկական մշակութային շաբաթ վիետնամական «ANTG» հեռուստաալիքով14 հուլիսի, 2015
Հուլիսի 14-ին վիետնամական «ANTG» հեռուստաալիքով մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին:
-
Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների անգլերեն ժողովածուի ներկայացումը Բուխարեստում12 հուլիսի, 2015
Հուլիսի 12-ին Բուխարեստի Հայկական մշակութային տանը ներկայացվեց «Հողը կը խօսի» անգլերեն ժողովածուն, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները: