ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարար տեղակալի հետ

24 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 24֊ին Ռիյադ այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի` արտաքին տնտեսական հարաբերությունների գծով տեղակալ Ռաքան Ալ֊Տարաբզոնիի հետ։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սաուդիան Արաբիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղիներին՝ ընդգծելով երկու երկրների բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը և կարևորելով ոլորտի իրավապայմանագրային հենքի ամրապնդումը։

Տպել էջը