Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

24 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 24֊ին Ռիյադում կայացել են Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սաուդ բին Մուհամմադ Ալ֊Սաթիի գլխավորությամբ:

Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում ստորագրված՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի իրականացումը և ձևաչափով պարբերական շփումների շարունակականությունը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: Քաղաքական հարաբերությունների և տնտեսական համագործակցության խորացման համատեքստում քննարկվել է դիվանագիտական ներկայացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:

Գոհունակությամբ նշվել է 2023թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համեմատաբար կարճ ժամանակահատվածում երկու երկրների միջև շփումների զգալի ակտիվացումը` միևնույն ժամանակ ընդգծելով բոլոր մակարդակներում փոխայցելությունների խթանման կարևորությունը հետագա համագործակցության սերտացման նպատակով։

Անդրադարձել է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացիկ զարգացումներին և բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման ուղիները։

Տպել էջը