ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

23 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝  և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերի: 

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը հանգամանալից անդրադարձ են կատարել 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից ի վեր խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացված քայլերին և արդյունքներին: Այս համատեքստում անդրադառնալով ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հարցերին՝ զրուցակիցներն ընդգծել են նույն օրը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը՝ որպես այս խոշոր նախագծի իրականացման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ևս մեկ առանցքային փուլ:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և գործընթացների շուրջ։

Տպել էջը