ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումն Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

22 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և այս համատեքստում երկու երկրների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի:  

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Տպել էջը