ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

22 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ։

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որի վկայությունն են ընթացիկ տարում կայացած հանդիպումները: Կարևորվել է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ Իտալիայի հետաքրքրվածությունը, և դրական է գնահատվել իտալական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման աճը։ Գոհունակությամբ կարևորվել է նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակի բացումը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։

Տպել էջը