ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալի հետ

21 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ:

Ի շարունակություն այս տարվա մայիսին «Երևանյան երկխոսության» շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ զրուցակիցները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով։

Նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերությունների շուրջ։

Քննարկվել է Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակը։ Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։

Տպել էջը