ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը CIHEAM Բարիի տնօրենի հետ

21 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջերկրածովյան գյուղատնտեսական բարձրագույն ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIHEAM) Բարիի միջերկրածովյան ագրոնոմիական ինստիտուտի տնօրեն Բյաջո Դի Տերլիցցիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ինստիտուտի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ կայուն գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և պարենային անվտանգության ոլորտներում։ Կարևորվել են նաև կարողությունների զարգացմանն ուղղված կրթական և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Տպել էջը