ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

21 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների դինամիկան և քաղաքական երկխոսության շարունակականությունը։

Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հավելյալ ջանքեր ներդնել տնտեսական կապերի խորացման և գործարար համայնքների միջև նոր կապերի հաստատման ուղղությամբ։ Երկուստեք դրական է գնահատվել զբոսաշրջային հոսքերի աճը՝ այս համատեսքսում կարևորելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև եվրոպական ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերի շուրջ։ Այս համատեքստում  Վահան Կոստանյանը և Պերիշա Կաստրատովիչն անդրադարձ են կատարել ԵՄ անդամակցության ճանապարհին Չեռնոգորիայի արձանագրած առաջընթացին՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված փորձի փոխանակման կարևորությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել նաև խորացնել համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդման ոլորտում:

Տպել էջը