ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրատլանտյան դիմակայունության կենտրոնի նախագահի հետ:
19 նոյեմբերի, 2026Նոյեմբերի 19-ին Բուխարեստի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրատլանտյան դիմակայունության կենտրոնի նախագահ, պետքարտուղար, դեսպան Լուչիան Ֆատուի հետ։
Զրուցակիցները քննարկել են հանրային և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման, ճգնաժամային կառավարման, ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու ոլորտներում համագործակցության հարցեր։ Լուչիան Ֆատուն ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակված վերլուծական գործիքակազմն ու միջազգային դասընթացների անցկացման փորձը։
Դավիթ Կարապետյանը ռումինացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվա մայիսին կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և ռումինական համապատասխան կառույցների միջև երիտասարդ դիվանագետների ու փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերության հաստատման այլ հնարավորություններին։