ԱԳՄԱ նախարարությունը մասնակցել է ՀՖՀՀ «Աշխատանքի տոնավաճառ 2026» միջոցառմանը

11 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացված «Աշխատանքի տոնավաճառ 2026» միջոցառմանը։

Միջոցառման շրջանակներում ԱԳՄԱ նախարարության տաղավար այցելած երիտասարդներին ներկայացվել են նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև ԱԳՄԱ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառության և նախարարության համակարգում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու համապատասխան ընթացակարգերը։ 

Անմիջական շփումների ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դիվանագիտական ծառայության մասնագիտական հեռանկարներին, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և տեղեկանալու արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտական զարգացման ու Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների առաջմղման գործում իրենց ներդրումն ունենալու հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախարարության կողմից նոյեմբերի 10-ին հայտարարված՝ դիվանագիտական ծառայության շուրջ 50 թափուր պաշտոնների համալրման արտաքին մրցույթին։ Ներկայացվել են մրցույթին մասնակցության պայմաններն ու ընթացակարգերը՝ սահմանված պահանջները բավարարող երիտասարդներին խրախուսելով օգտվել ընձեռված հնարավորությունից և դիմել մրցույթին։

Տպել էջը