ՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետի հետ

06 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված  «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների  ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։ 

Տպել էջը