ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի օգնական և Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրենի հետ
26 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 26-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։
Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ ուղղված ազգային կարողությունների ամրապնդմանը և համատեղ ծրագրերի կայուն արդյունքների ապահովմանը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել COP17-ի շրջանակներում ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը և առկա նախաձեռնությունները։
Նախարարի տեղակալը մասնավորապես կարևորել է ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շարունակականությունը Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում՝ «BIOFIN» ծրագրի շրջանակներում կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ-ի աջակցությունը Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործմանը՝ այդ թվում «ARTEMIS» ծրագրի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվության, արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին՝ ընդգծելով «BEACON» ծրագրի նշանակությունը։