Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսն իր էկզեկվատուրան է հանձնել ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարին

15 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջիին՝ էկզեկվատուրան հանձնելու կապակցությամբ:

Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Դավուդ Յաիջիին գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հաջողություն մաղթելով գործունեության մեջ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Տպել էջը