ՀՀ ԱԳՄԱ նախարարն այցելել է լեհական «Creotech Instruments» ընկերություն
13 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ: