Հայաստանի ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավարի հետ

13 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել  2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Տպել էջը