ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հանդիպումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գխավոր քարտուղարի հետ

12 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր: 

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։ 

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագետների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։ 

Տպել էջը