ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Բելգիայից ժամանած գործարար պատվիրակությանը

08 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՏՏ, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներդրումային միջավայրին և տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորություններին։

Տպել էջը